wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.
• . ի-ա հլ. «ծծմայր, ստնտու» ՍԳր, «դաստիարակ, խնամակալ (մարդ)» ՍԳր. Բուզ. Եւս. քր., «սնուցիչ» Եզն., որից դայեկել «սնուցանել, պահել, խնամել, կրթել» Դիոն. եկեղ. Նանայ. Պիտ. (Մատ. խոր. էջ 452) (ձիու համար ասուած), դայեկորդի ՍԳր. Խոր. Փարպ., դայեկութիւն Ագաթ. Ե-ղիշ., դայեկատոհմ Գ. մակ. ե. 18, դալե-կաբար Գ. մակ. գ. 9. Կորիւն ևն։ Գրուած է դահեակ՝ Ձեռ. Վիեննայի, թ. 229 (ՀԱ, 1912, հհ4), նաև Մոլութ. 262 բ.։
• = Պհլ. dayak «դայեակ, ստնտու», պրս. [arabic word] dāya կամ [arabic word] dāyī «դայեակ», քրդ. dāye žin «մանկաբարձուհի», աֆղան. dāyī, բելուճ. daī «դայեակ»։ Հայերէնը իրանեան փոխառոթիւն է՝ ծայրի -եկ մասնիկի պատճառաւ։ Ինիկ հայերէն, ինչպես նաև միւս ցեղակից բառերի վրայ տե՛ս դիել բա-ռի տակ։
• Ուղիղ համեմատեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ։ La Croze, ձեռագիր աշխատ. տե՛ս Բազմավ. 1897, էջ 8 մարական *Իիովկ = λոιὄϰης հատուկ անուան է եռամ։ Böttich. ZDMG, 1850, 306 և Arica. 65, 55 սանս. dhatr, լն. τιϑήνη. պրս. dāya։ Lag. Urgesch. 396 և Müller, SWAW, 38, 585, 590 պրս. dāya։ Հիւբշ. KZ, 23,. 18 սանս. dha «ծծել» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 88 և Հիւնք. պարսկերէնից փոխառեալ են համա-րում։ Bartholomae, BВ, 10, 292 և Հիւբշ. Arm. Gram. 437 հյ. դիել, դալ, դիեցիկ ևն բառերի հետ միասին՝ դնում են բնիկ հայերէն բառերի շարքը։
• ԳՒՌ.-Ննխ. դայէգ, Պլ. դայէգ, դահէգ. Ալշ. Խրբ. Մշ. դ'այէզ, Ախց. Կր. դ'ահեկ, Ակն. Սեբ. դ'ահէգ, Ռ. թայէգ. բոլորն էլ նշա-նակում են «մանկաբարձուհի»։